Լոս Անջելեսի արվարձանում մի տղամարդ է ձերբակալվել, ով թքում էր պատահական անցորդների վրա` դիմակ չկրելու համար, հայտնում է AP- ն:
38-ամյա Ջեյմս Հովարդը Գլենդելից ձերբակալվել եւ քրեական պատասխանատվության է ենթարկվել` տարեցների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ ատելության հիմքով հանցագործություններ կատարելու դեպքերի հետաքննության շրջանակներում:
Անցյալ տարվա վերջին Գլենդելի ոստիկանությունը սկսել էր հաղորդումներ ստանալ այն մասին, որ առանց վերնաշապիկի վազորդը «թքում է պատահական մարդկանց վրա փողոցում, հիմնականում` այն պատճառով, որ նրանք դիմակով չէին»:
«Նրա հարձակումների զոհերի տարիքը 13-ից 78 տարեկան էր: Որոշ դեպքերում կասկածյալը հարձակման ընթացքում ծաղրում եւ ռասայական վիրավորանքներ էր օգտագործում զոհերի հասցեին»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: