Արդյո՞ք դուք մտածել եք այն մասին, թե ինչու մեր երեխաները չեն ուզում մեզ հետ ժամանակ անցկացնել:
Միգուցե այն պատճառով, որ երբ իրենք փոքր են եղել, մե՞նք ժամանակ չենք գտել նրանց հետ ժամանակ անցկացնելու' հետաձգելով բոլոր գործերը:
Մանկությունը կյանքի ամենանուրբ ու խոցելի ժամանակաշրջանն է:
Եվ եթե մենք առաջին տեղում մեր երեխայի պահանջմունքների փոխարեն՝ ամենօրյա հոգսերն ենք դնում, ապա արդյո՞ք մենք իրավունք ունենք պահանջել, որ երեխաները մեզ ժամանակ հատկացնեն: Երեխա ծնել ու նրան ամեն ինչով ապահովել չի նշանակում՝ դաստիարակել նրան: Նրանք դաստիարակության կարիք չունեն, երեխաները սիրո կարիք ունեն:
Իմ տատիկն ինձ ասում էր, որ վայելեմ երեխաներիս հետ անցկացրած ժամանակը, քանի դեռ նրանք մեր կարիքն ունեն: Նա նաև ասում էր, որ չգիտի, թե ինչու են մարդիկ երեխաներ ունենում, եթե բացարձակապես չեն ուզում նրանց հետ ժամանակ անցկացնել: Նա ասում էր, որ ինքը սիրում էր իր երեխաներին մեծացնելու պրոցեսը, և գիտի, որ ես էլ նույնը կանեմ:
Իմ և իմ ամուսնու ծնողները մեզ անընդհատ հիշեցնում են, որ երբևէ մեր երեխաները չեն ցանկանա այդքան շատ ժամանակ անցկացնել մեզ հետ: Այդ միտքը կոտրում է իմ սիրտը:
Բայց այդ օրն այսօր չէ: Այսօր ես կպառկեմ իմ փոքրիկի հետ, երբ նա ինձ խնդրի այդ մասին, ու նրա համար կերգեմ իր սիրած երգերը:
Եթե յուրաքանչյուր մեր երեկոյին 10 րոպե ավելացնենք, երբ մեր համբերությունը սպառվելու վրա է, իսկ հոգնածությունը' անսահման, ևս 10 րոպե, որոնք ես երջանիկ եմ անցկացնել իմ երեխաների հետ' նրանց լսելով, ոգևորելով ու անընդհատ կրկնելով.
«Այսօր, հենց հիմա դու ամենագլխավորն ես ինձ համար»:
Եվ 10 տարի անց այդ բառերը կվերադառնան ինձ, երբ իմ որդին 17 տարեկան կլինի, և ես պարզապես նրան կխնդրեմ կանգ առնել ու ուղղակի մի քանի րոպե նստել կողքիս… Եվ նա դա կանի: