Երգչուհի Արմինկան Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով քրիստոնյաներին, որոնք տոնում են Քրիստոսի ծնունդը։ Նա նաեւ նշել է, որ այս տարին իսկական փորձություն էր մարդկության համար: Երգչուհին գրել է․
«Քրիստոնյա աշխարհի զգալի մասն այսօր տոնում է Քրիստոսի Ծնունդը:
Փակ են եկեղեցիները, դադարեցված են պատարագները…
Այս տարին ծանր փորձություն էր մարդկության համար. փորձություն կամքի, հավատքի, արժեքների, գոյատևելու…
Ւ՞նչ դաս քաղեց մարդն այս փորձությունից. ավաղ, ոչ մի: Չարությունը, նախանձն ու պառակտումները շարունակում են նրան տանել կործանման, բայց նա կույր է, չի ուզում տեսնել ու ընդունել, թե ինչպես իր իսկ ձեռքով կործանում է այն, ինչ ստեղծվել ու նվիրվել է իրեն:
Մի բան եմ ուզում միայն, որ յուրաքանչյուր քրիստոնյա, ինձանից սկսյալ, իր տունն ու բակը շքեղ զարդարելուց ու մտերիմներին նվերներ ընծայելուց բացի, փորձի «զարդարել» իր ներսը, դուրս նետի ամեն աղտ ու ախտ, վառի իր հոգու «լույսերը»:
Եկեք ընտրենք բարին, լույսը, սերը, այսինքն՝ Աստծուն, ու փոխենք աշխարհը՝տալով նրան ու միմյանց միայն սեր ու բարություն»։