1. Նախ եւ առաջ, դու պետք է սիրես քեզ:
2. Միջնակարգ դպրոցում խնդիրները դեռեւս խնդիրներ չեն:
3. Քո կյանքում շատ նախանձ եւ ստոր աղջիկներ կլինեն, նրանցից բարձր եղիր:
4. Եթե հանդիպես այնպիսի մարդու, որը քեզ համար իսկական ընկեր դառնա, մի կորցրու նրան, կարեւոր չէ, թե որքան հեռու կլինեք իրարից:
5. Իրերն ու զարդերը քեզ իրոք երջանիկ չեն դարձնի:
6. Պետք չէ որեւէ մեկին դատապարտել, բայց պատրաստ եղիր նրան, որ շատերը կդատապարտեն քեզ: Ուղղակի ուշադրություն մի դարձրու նրանց վրա:
7. Միշտ ասա այն, ինչ մտածում ես, բայց միշտ մտածիր, թե ինչ ես ասում:
8. Նույնիսկ ամենալուրջ խնդիրն աշխարհի վերջը չէ:
9. Կյանքում քո առաջ նպատակ դիր եւ գնա դեպի այդ նպատակը, եւ պետք չէ փոշիանալ մանրուքների վրա:
10. Երբեք քեզ մի համեմատիր ուրիշների հետ, նրանք երբեք դու չեն դառնա: