Բրիտանիայում չիպսերի Walkers ապրանքանիշը մտադիր է արտադրության մեջ օգտագործել հատուկ տեխնոլոգիա, որը 70% -ով կնվազեցնի ածխածնի արտանետումները: Այդ մասին հայտնում է BBC- ն:
Նոր տեխնոլոգիայի համաձայն, կարտոֆիլի թափոնները պարարտացման համար կօգտագործվեն ածխածնի երկօքսիդի հետ միասին, որն արտանետվում է գարեջրի խմորման ընթացքում: Այս խառնուրդը կօգտագործվի արտադրական դաշտերում հողը պարարտացնելու համար:
Այս մեթոդը, որը համատեղելու է գարեջուրը և չիպսերը էկոլոգիական օգուտների հետ, մշակել է CCm ստարտափը՝ բրիտանական կառավարության դրամաշնորհով:
Պարարտացման նոր ձևն արդեն կիրառվել է դաշտերում, իսկ Walkers-ը մտադիր է հաջորդ տարի CCm-ի հատուկ սարքավորումներ տեղադրել՝ 2022-ի նոր բերքին պատրաստվելու համար:
Միայն թե ապրանքանիշը դեռ չի հստակեցրել, թե այս նախագծի շրջանակներում ո՛ր գարեջրի գործարանի հետ կհամագործակցի: