Ռազմավարություն 1. Հիշեք, դուք պարտավոր չեք ձեր մասին պատմել, եթե չեք ուզում: Բայց ամեն դեպքում պետք է ինչ-որ պատասխան տալ հարցին: Եթե հարցը թույլ է տալիս, կարելի է լղոզված ինչ-որ բան պատասխանել' միաժամանակ ճշգրիտ տեղեկություններ չտալով: Օրինակ, այն հարցին, թե «Դու ինչքան ես վաստակում», կարելի է պատասխանել. «Միջինը ինչպես բոլորը այդ ոլորտում»: Եվ որպեսզի չհետեւի հաջորդ հարցը. «Իսկ միջինն ինչքան է», աներես զրուցակցից առաջ ընկեք' հանդիպակաց հարցով. «Իսկ դու ինքդ որքա՞ն ես վաստակում»: Նա իրեն նույնքան անհարմար կզգա, որքան դուք, եւ գուցե հետագայում դադարի նման հարցեր տալ:
Ռազմավարություն 2. Ուշադրությունը ձեզնից վերաուղղորդեք դեպի զրուցակիցը' նրան վերադարձնելով նույն հարցը: Օրինակ, ձեզ հարցնում են. «Ե՞րբ եք երկրորդ երեխան ունենալու»: Իսկ դուք կպատասխանեք. «Իսկ դո՞ւք' երբ (առաջինին, երկրորդին, երրորդին)»:
Ռազմավարություն 3. Հարցին հարցով պատասխանեք: Ջանացեք դա անել քաղաքավարի եւ հանգիստ: Հարցը սկսեք այս ֆրազից. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ… »: Օրինակ, ես ճի՞շտ եմ հասկանում, որ իմ անձնական կյանքը ձեզ մոտ այնպիսի հետաքրքրություն է առաջացնում, որ ուրիշ հարցնելու բան չկա: Կամ, ես ճի՞շտ եմ հասկացել, որ դուք չէիք հրաժարվի իմ ննջարանում մոմ պահել: Նման պատասխան հարցերով դուք կգծեք ձեր սահմանները: Մարդն իրեն անհարմար կզգա եւ կդադարի աներես հարցեր տալ:
Ռազմավարություն 4. Դրամատիզմ ավելացրեք: Այսպիսի ոգով որեւէ բան ասեք. «Ինձ երբեք մի հարցրու դա: Ինձ համար չափազանց դժվար է խոսել դրա մասին: Դա փակ թեմա է»: Կարելի է մի քիչ հեգնանք ավելացնել եւ ասել նման մի բան. «Դա գաղտնի տեղեկություն է»:
Ռազմավարություն 5. Օգտագործեք անսպասելիության էֆեկտը: Ամենայն հավանականությամբ, այսպիսի հարց տալով. «Դու ե՞րբ ես ամուսնանալու», ձեզանից խուսափում կամ նյարդայնություն են սպասում: Իսկ դուք, ընդհակառակը, սկսեք մանրամասների մեջ մտնել. «Չինական հորոսկոպի համաձայն, դա պետք է տեղի ունենա այս ժամանակ, աստղերն ընդհանրապես այսպես են ասում: Եվ ընդհանրապես, դա տեղի կունենա, երբ ես հանդիպեմ անհրաժեշտ մարդուն եւ հասկանամ, որ մենք սիրում ենք իրար… եւ այլն»:
Աղբյուրը' Woman.ru