Հաղորդավար Ավետ Բարսեղյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին։
«Ամեն դատարկ դագաղ, հասցեագրված ողջ մարդուն, ուշ թե շուտ Տեր է գտնում: Ցավոք, քաջ զինվորը պառկեց դրա մեջ: Իսկ հիմա հարց տվեք Ձեզ: Ո՞վ սպանեց:
Ամեն չար անեծք, հասցեագրված անգամ ամենաանընդունելի Անձին, ուշ, թե շուտ վերադառնում է Անիծողին: Մի հարց էլ տվեք: Ո՞վ անիծեց:
Ամեն սուտ մեղադրանք դառնում է իրական դատավճիռ այն հորինողի համար: Եվս մի հարց: Ո՞վ դատեց:
Դավաճանի պիտակը Հերոսի վրա զոռով-շառով կախողը ուշ թե շուտ սեփական ճակատին է դաջում այն: Հարց: Ո՞վ պիտակավորեց:
Բոլոր այս հարցերի պատասխանը մեկն է' Մենք: Ես, դու, նա... Մենք: Հա՛յը:
Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ... Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել: Հարց տանք մեզ. ո՞վ է մեղավոր:
Ու վերջապես անենք միակ ճիշտ քայլը ու ասենք –Մեեեեեենննննքքքք»․- գրել է նա։