Դիեգո Մարադոնայի բժիշկ Լեոպոլդո Լուկեին մեղադրանք է առաջադրվել ֆուտբոլիստի սպանության համար, հաղորդում է արգենտինական Telam գործակալությունը:
Խուզարկություններ են կատարվել բժշկի տանը և կլինիկայում, առգրավվել են Մարադոնայի բժշկական պատմության հետ կապված փաստաթղթեր:
Հետաքննությունը վերաբերում է հիվանդի անփութությանը և անտեսմանը: Նաև հետաքննություն է ընթանում բուժքրոջ դեմ, որը հարցաքննության ժամանակ ստել է, որ առավոտյան 07: 30-ին ինքը լսել է Մարադոնայի սենյակից հնչող ձայներ: Քննվում է՝ արդյո՞ք նա գնացել է ֆուտբոլիստի ինքնազգացողությունը ստուգելու, և արդյո՞ք նրան տվել է բոլոր անհրաժեշտ դեղերը:
Մարադոնան մահացել է նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում: