Դերասանուհի Թամարա Պետրոսյանն արխիվային լուսանկար է հրապարակել ու գրառում արել պատերազմում ընկած զինվորների մասին։

Դերասանուհին Instagram-յան էջում Շուշիում՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ, արված լուսանկար է հրապարակել ու գրել. «Ամեն մի ընկերոջ հետ մի պատմություն, մի հիշողություն, հիմա` անդառնալի ցավ, հպարտություն, խոնարհում... ու էլի հիշողություն։

Մայրերին՝ տոկունություն։

ԱՄԵՆ»,- գրել է նա։