Դերասանուհի Լալա Մնացականյանը նոր գրառում է արել՝ վստահություն հայտնելով, որ հաղթելու ենք։

«Ես անվերապահ հավատում եմ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ: Եվ իմ հավատը մեկ վայրկյան իսկ չի թուլացել սկսած այն օրից, երբ հարձակվեցին մեզ վրա: Դուք արդեն պարտված էիք, երբ սկսեցիք այս պատերազմը: Դուք այնքան վստահ էիք ձեր ուժի, տեխնիկայի, վարձու զինյալների վրա, որ ժամերի հարց էիք համարում հայ ժողովրդի բնաջնջումը: Դուք պարտված էիք, նույնիսկ այն ժամանակ, երբ վստահ էիք աշխարհի լռության վրա, եւ առավել քան վստահ էիք, որ նույնիսկ մեր իբր «բարեկամները» կխառնվեն միայն այն ժամանակ, երբ երկիրը բաժանելու հերթը գա:

Դուք պատերազմը սկսեցիք արդեն պարտված, որովհետեւ վախկոտի հոգեբանություն ունեք: Վախկոտը հարձակվում է միշտ ոհմանկով, զինված եւ միայն ՄԵՆԱԿԻ վրա: Դուք պարտված եք, քանի որ չգիտեք, որ ՄԵՆԱԿԸ միշտ հաղթում է, որովհետեւ իր մեջ ԱԶԳԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՀՌԵԼԻ ՈՒԺՆ է: Դուք պարտված եք, քանզի չգիտեք թե դա ինչ ուժ է: Դուք պարտված եք, որովհետեւ չգիտեք որ գոյություն ունի ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔ. Հաղթանակը միայն տրվում է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈԳԻ ՈՒՆԵՑՈՂԻՆ»,- գրել է նա։