Ռուսաստանաբնակ հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն իր Instagram-ի Storis բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, շարունակում է հրապարակումներ անել Հայաստանի եւ Արցախի մասին: Այս անգամ նա Արցախում տեղի ունեցող դեպքերի մասին տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Մեկ անգամ չէ, որ պատմել եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում․․․ Մեկ շաբաթ այլ թեմայով սթորիներ չէի տեղադրում, դադար էի վերցրել, իմ էջի սթորի բաժինը տուժածների համար գումար հավաքելու մասին էր: Սեպտեմբերի 27-ից կրակում են Արցախի խաղաղ բնակչության վրա, երբ է այս ամենն ավարտվելու, ինչու են տառապում անմեղ մարդիկ: Իրավիճակն օրեցօր սրվում է, ոչ ոք չի էլ փորձում օգնել դադարեցնել այս պատերազմը», - գրել է նա: