Երգչուհի Մաշա Մնջոյանը, որը միջազգային հանրությանը հայտնի դարձավ «Ավստրալիայի Ձայնը» նախագծի շնորհիվ, անդրադարձել է Արցախում ծավալվող իրադարձություններին։ Երգչուհին կոչ է արել դադարեցնել ահաբեկչությունն ու Ադրբեջանի ագրեսիան։

Նա Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակում է արել՝ նշելով. «Այս պատերազմում միայն երկու կողմ կա. դուք կա՛մ Հայաստանի հետ եք, կա՛մ՝ ահաբեկչության»։

 

Օրեր առաջ երգչուհին կրկին անդրադարձել էր իրադարձություններին՝ գրելով. «Իմ սիրելի արտերկրացի հետեւորդներ, հուսով եմ` դուք երբեք առավոտյան չեք արթնանա «Պատերազմ է սկսվել» հաղորդագրությունից: Հուսով եմ` ստիպված չեք լինի թաքնվել ապաստարանում եւ քնել թշնամու կողմից ռմբակոծության ձայների ներքո: Հուսով եմ` երբեք չեք լսի, որ ձեզ հարազատ մարդը զոհվել է հերթական հարձակման ժամանակ: Եվ հուսով եմ` դուք գնահատում եք ձեր ապահովությունը եւ այն, որ ոչ մի ազգ չի փորձում վտանգել ձեր իրավունքը ապրելու ձեր պատմական հայրենիքում: Հուսով եմ` այս բոլոր փաստերը կնպաստեն, որ դուք էլ չլռեք»։