Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի հանրահայտ թմբկահար Ջոն Դոլմայանը Instagram-ում նոր գրառում է կատարել։ Լիբանանահայ երաժիշտն իր Instagram-ում հանդես է եկել կոչով։ Դիմելով իր հետեւորդներին նա գրել է․
«Torpedo Comics-ը Հայաստանի հետ է: Հոկտեմբերի 12-ից մենք հասանելի կդարձենք առեղծվածային տուփը, որի գլխավոր մրցանակների գինը գերազանցում է 20 հազար դոլարը: Մենք միեւնույն ժամանակ կվաճառենք մեր արվեստի առաջատար նկարիչների կողմից նվիրաբերված նկարներ: Ամբողջ հասույթը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին` Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակումներից Հայաստանը պաշտապանելու համար, ովքեր խոստացել են ավարտին հասցնել իրենց նախնիների գործը` հայերի ցեղասպանությունը:
Ադրբեջանի ագրեսիան միջազգայնորեն դատապարտվել է, բայց 120 մլն ադրբեջանցիներն ու թուրքերը կենտրոնացել են 3 մլն բնակչությամբ ցեղասպանություն վերապրած հայերի վրա:
Մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, լռությունը ցեղասպանության հավերժացումն է, մի՛ լռեք»,-գրել է նա: