22:55
«Սա պատմությունը ջնջելու փորձ է, հարձակում մշակույթի, մարդու իրավունքների, մարդկության վրա». Տիգրան Համասյան

Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանն անդրադարձել է Ադբրեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ուղղված հարվածին։ Երաժիշտը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի ագրեսին եւ մշակութային ցեղասպանությունը։

«Ղազանչեցոց Մայր տաճարը (1868) դիտավորյալ թիրախավորվել է ու ռմբակոծվել ադրբեջանական ուժերի կողմից։ Այնտեղ զինվորներ ու ռազմական պաշարներ չեն եղել. սա պարզապես մշակութային զտման մեկ այլ փորձ էր. ցավոք, ոչ առաջինը։ Այս եկեղեցին Արցախի եկեղեցիների ու վանքերի մեծ ցուցակում է»,- գրել է Տիգրան Համասյանը՝ կոչ անելով կիսվել լուսանկարներով, հոդվածներով ու տեսանյութերով, իրազեկել ընկերներին ու ընտանիքներին. սա հարձակում էր Ղազանչեցոցի նկատմամբ, որը ցույց է տալիս սպառնալիքն Արցախի մյուս վանքերի նկատմամբ։

«Սա պատմությունը ջնջելու փորձ է, սա հարձակում է մշակույթի, մարդու իրավունքների, մարդկության վրա։ Սա հարձակում է նրա վրա, ինչ մեզ մարդ է դարձնում»,- Facebook-յան էջում գրել է նա։

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս