«Матч ТВ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի ռմբակողծությունը համեմատել է «Իսլամական պետմություն» խմբավորման կողմից հնագույն Պալմիրա քաղաքի գրավման հետ, որոնք, վերահսկողության տակ վերցնելով տարածքը, ավերել են պատմական բազմաթիվ անգին հուշարձաններ։ Հեռուստահաղորդավարուհին հրապարակել է Սոլովյովի հաղորդման մի հատված։
«Չոր փաստեր. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Սուրբ Ամենափրկիչ տաճարի ռմբակոծության արդյունքում ռուս երեք լրագրող է տուժել։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։
Ես անկեղծորեն չեմ հասկանում, թե ինչու ով էլ լինի, բավական չէ կոչ չանել հնարավորիս շուտ կանգնեցնել պատերազմը, նաեւ արդարացնել տաճարի ռմբակոծությունը։ Ինչո՞ւ անհիմն կերպով զինվորականներին ահաբեկիչներ անվանել՝ երկրորդ Պալմիրա կազմակերպելով»,- գրել է Կանդելակին։