Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Վլադիմիր Սոլովյովի հետ ուղիղ եթերի ընթացքում պատմել է այս օրերին իր հույզերի մասին։

«Կարտահայտեմ բոլոր հայերի հույզերը, որոնք ապրում են աշխարհում՝ տագնապ, զգացում, որ մեր բազմադարյա ընթացքում ունեցել ենք շատ անգամներ։ Զգացում, որ մեր ազգն աղետի եզրին է»,- նշել է նա։

Մարտիրոսյանը նաեւ հայտարարել է, որ ստորագրում է գործարար Սամվել Կարապետյանի բառերի տակ, որն օրերս նշել է, որ Ռուսաստանի ջանքերը կարող են ավարտել պատերազմը։

«Դա տրամաբանական է, դրանում առողջ դատողություն կա եւ պատմական ճշմարտություն։ Մենք Ռուսաստանից սպասում ենք հակամարտության արմատական մարում։ Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ։ Ինչպես հասկանում եք, Վլադիմիր Ռուդոլֆովիչ, մենք Ձեզ հետ հիմա խոսում ենք, իսկ այս վայրկյաններին հրետակոծվում են Ստեփանակերտն ու այլ քաղաքներ։ Ես Ռուսաստանից սպասում եմ այն, ինչ սպասում են բոլոր հայերը՝ առաջին հերթին կանգնեցնել այս պատերազմն ու ցույց տալ, որ հայերն ու Արցախի ժողովուրդն այս տարածաշրջանում միայնակ չեն»,- ասել է Մարտիրոսյանը։