Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին։ Իր ֆեյսբուքյան էջում երգիչը գրառում է կատարել, որում ասվում է․

«1915 թվականին Թուրքիան օգտվեց Առաջին համաշխարհային պատերազմից, որպեսզի աննկատ կազմակերպի Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ աշխարհը զբաղված է այլ ճակատներում։

Էրդողանն ու Ալիեւն այսօր օգտվել են այն բանից, որ աշխարհը տարված է Covid համաճարակով, որպեսզի փորձեն ներխուժել Լեռնային Ղարաբաղի տարածք։

1939թ-1945թթ-ին նման ծանր զինանոց չի եղել։

Պատերազմը աշխարհազորայինների համեմատ գոլֆ էր։

8 օրվա ընթացքում հարյուրավոր տանկեր, կործանիչներ, հրթիռներ եւ տասնյակ հազարավոր թուրք-ազերիներ կրկին հարձակվում են հայ ժողովրդի վրա։

Սիրիայի ջիհադականները Էրդողանի առեւտրում նույնպես ցանկանում են ամսական 3000 դոլարով հեմոգլոբինի իրենց բաժինը ունենալ։

Հայկական ուժերը պաշտպանվում են եւ հուժկու հակահարված տալիս: Դա կոտորած է, եւ հազարավոր թուրք-ադրբեջանական բարբարոսական մարմիններ թափում են մարտի դաշտերում:

Եվ այնուամենայնիվ աշխարհը լռում է: Ոչ մի երկիր չի միջամտում․․․

Էրդողանն ու Ալիեւը երկու ահաբեկիչ են, որոնք որոշել են Հայաստանը ջնջել քարտեզի վրայից՝ նոր Օսմանյան կայսրությունը վերստեղծելու համար:

Թուրք-ադրբեջանական արմատներ գցելու նրանց անկարողությունից կատաղած առանց դադարի ռմբակոծում են քաղաքացիական շենքեր, սպանում են կանաց եւ երեխաներին։

Պատերազմի բոլոր բարբարոսական սահմաններն անցել են:

Բայց Եվրոպան կրկին աչք է փակում, որպեսզի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները չփչացնի։

Տղամարդկանց, կանանց եւ երեխաների կյանքը շատ ավելի քիչ կարեւոր է, քան Բաքվի նավթի հետ կապված ֆինանսական խնդիրները։

Մենք կորցրել ենք մարդկային բոլոր արժեքները։

Աշխարհը լռելով մեղսակից է դառնում այս երկու ցեղասպան ռեժիմներին:

Հայաստանում չկա նավթ, չկա ոսկի, գազ կամ թանկարժեք նյութեր: Ոչինչ, պարզապես կան հույսով լի տղամարդիկ ու կանայք, ովքեր մի բանի են ձգտում:

Ապրել խաղաղությամբ․․․

Մի բուռ վճռական հայ տղամարդիկ միայնակ ջնջում են կատաղած եւ գերհագեցած գումարտակները, որպեսզի խուսափեն ուղեկցող վնասներից, որոնք մեզ անուղղելիորեն կխորտակեն 3-րդ համաշխարհային պատերազմի մեջ․․․

Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն է 301թ․-ից։ Մի ժողովուրդ, որը շարունակում է ձգտել սիրո եւ մարդկության տարածմանը:

Թող երկինքը պաշտպանի Հայաստանում բոլոր մարտիկներին եւ մեր երեխաներին»։