Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը՝ Instagram-յան էջում կարմիր քառակուսու տեսքով լուսանկար հրապարակելով արձագանքել էր Արցախի սահմանին ծավալվող ռազմական գործողություններին։

Ավելի ուշ նա հեռացրել է այդ հրապարակումը։ Քիչ առաջ երգիչը միկրոբլոգի իր էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է.

«Ես խորապես ցավում եմ՝ տեսնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական կոնֆլիկտը տարիներ շարունակ տեւած խաղաղությունից հետո: Անձնապես եղել եմ երկու երկրներում էլ ու երկուսում էլ արժանացել եմ ջերմ ընդունելության։ Կործանարար է երկու կողմից էլ շատ զոհեր տեսնելը: Սիրտս կոտրվում է` տուժած ընտանիքները տեսնելով: Աղոթում եմ, որ երկու երկրներում էլ բռնություններն ավարտվեն»։

Հիշեցնենք, որ նախորդ հրապարակմանը կից նա գրել էր․

«Ես այսօր միանում եմ մյուսներին եւ կարմիր քառակուսի եմ հրապարակում, քանի որ մենք խաղաղություն ենք ուզում հայերի համար։

2018թ.-ի մայիսին ես այցելել եմ այս հիանալի երկիր եւ զարմացել հայ ագզի կողմից իմ հանդեպ բարությամբ ու մարդկայնությամբ։ Հիմա Հայաստանն ու Արցախը ադրբեջանա-թուրքական հարձակման տակ են։ Վտանգի մեջ են խաղաղ բնակիչները, եւ երկու կողմից մարդիկ են մահանում։

Հայերը գեղեցիկ մարդկ են, եւ նրանք արժանի են հաստատուն խաղաղության այդքան տարիների պատմական հալածանքից հետո»։