Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիսի Ճանշինի աշխատակիցները Գորիս-Երևան ավտոճանապարահի 2.3 կմ հատվածում կողմնակների մաքրան աշխատանքներ կատարելու ընթացքում ճանապարահի ձախակողմյան կողմից դեպի ձորային հատվածում հայտնաբերել են նորածնի դի։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնաբերված դին իգական սեռի է։
Դիակի զննությամբ դեմքի հատվածում հայտնաբերվել են միջատների վնասման հետքեր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, փաստի առթիվ էլ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։