Արցախում տեղի ունեցող պատերազմին ակտիվորեն հետեւում է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը՝ պարբերաբար կիսվելով մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին գրառումներով եւ հրապարակումներով։ Նա եւ իր գործընկերներն օգտագործում են ցանկացած հնարավորություն, որպեսզի մարդկանց հասցնեն, որ Լեռնային Ղարաբաղում արյուն է թափվում Ադրբեջանի եւ Թուրքիայի մեղքով, այլ ոչ թե Հայաստանի, որին այդ պատերազմը պետք չէ։
Նախօրեին Միխայիլ Գալուստյանը եւս մեկ անգամ հնչեցրել է իր դիրքորոշումը։ Այս անգամ արդեն ոչ թե սոցցանցում, այլ Առաջին ալիքի եթերում՝ «ՈՒՀԱ»-ի ժամանակ։ «Հայերը խաղաղ ու կյանքը սիրող ժողովուրդ են», - ասել է նա «հայկական հավաքական» թիմի խաղից հետո: Դահլիճը պայթել է ծափահարություններով։
Իսկ այժմ, իր Instagram-ի Stories բաժնում, Գարիկ Մարտիրոսյանը կոչ է անում դադարեցնել ագրեսիան։ «Մի լռեք։ Հայ ժողովուրդը վտանգված է։ Հետո շատ ուշ կլինի», - դիմել է նա իր հետեւորդներին։