Ռեալիթի-շոուտի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը իր մտահոգությունն է հայտնել Արցախում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ։ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս: Ես աղոթում եմ բոլորի առողջության և անվտանգության համար: Ես ձեզ կոչ եմ անում միանալ ինձ և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին Արցախի քաղաքացիական բնակչության վրա անառարկելի հարձակումների մասին տեղեկությունները կիսելու համար», - Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում գրել է հեռուստաաստղը։