Յուրաքանչյուր կին ունի իր պատկերացումները իդեալական հարաբերությունների մասին։ Մեկը իր ընտանեկան կյանքը պատկերացնում է անմիջապես դպրոցն ավարտելուց հետո, մյուսը նույնիսկ 40 տարեկանում փոխում է իր տղամարդուն յուրաքանյուր վեց ամիսը մեկ: Այնուամենայնիվ, զուգընկերների ընտրության հարցում ազատությունը կարող է դաժան կատակ խաղալ մարմնի հետ, որը, չնայած իր տիրուհու՝ կյանքի հանդեպ վերաբերմունքին, արտադրում է հորմոններ, որոնք կարող են խաթարել բոլոր ծրագրերը և ստիպել կնոջը կորցնել գլուխը այն հարաբերություններից, որոնց հետ նա չէր նախատեսում տեղափոխվել նոր մակարդակ: Ի՞նչ կանոնների պետք է հետևել, որպեսզի չթողնեք՝ ձեր և ձեր զուգընկերոջ զգացմունքները տիրեն ձեզ: Եկեք հասկանանք:
Տղամարդը պետք է հասկանա, որ դուք չեք պլանավորում հարաբերությունների հետագա զարգացում: Եթե նույնիսկ ձեր անկողնային կյանքը իդեալական է, ձեր տղամարդը ձեր ձեռքերի վրա է կրում, դուք պետք է ազնիվ լինեք նրա հետ և հայտնեք նրան, հարաբերությունների նոր մակարդակ չեք նախատեսում։
Մի՛ գնացեք ժամադրությունների։ Տղամարդը ի կսզբանե նախատրամադրված է հաճելի ժամանակ անցկացնելու։ Եթե դուք մտադիր չեք այդ հարաբերություններին ընթացք տալու, մի՛ հանդիպեք նրա հետ լուսնի լույսի ներքո և մի՛ մասնակցեք ռոմանտիկ խնջույքների։
Ամենևին պարտադիր չէ, որ ձեր ընկերները իմանան ձեր հարաբերությունների մասին։ Խուսափեք այն բոլոր իրավիճակներից, երբ ձեր միջև կարող է զգացմունքային կապվածություն առաջանալ։ Իսկ ձեր ընկերների հետ նրա ծանոթությունը նմանատիպ իրավիճակ կարող է ստեղծել։