Դերասանուհի Տաթև Սարգսյանը դատի է տվել դերասանուհի, մոդել Դիանա Տոռեսին: Այս մասին Տաթևը հայտնել է Ինստագրամի իր էջում:
«Յուրաքանչյուր ստի պայթյունի մասին կկիսվեմ Ձեզ հետ դատական նիստից:
Հնչած անաստված և գարշելի նախադասությունը `«իրեն նույնիսկ իր հայրը չէր սիրում» ````ևՍ պիտի գտնի հիմնավորում` ինչին սպասում եմ սրտատրոփ: Կպարզենք:
Երբեք չեմ համակրել խեղկատակի վերածվողներին , այդ իսկ պատճառով էլ սկզբունքներս թույլ չտվեցին մանրանալ:
Իսկապես չեմ պայքարում որևէ մեկին նսեմացնելու մոլուցքով:
Ցեխ նետելուց հիշեք `Ձեր ձեռքերին է այն մնում:
Ես լոկ պաշտպանում եմ ինձ` սահման չունեցող թույնով ողողված հայտարարություններից, ցինիկ ապատեղեկատվություններից, ֆանտաստիկ երևակայությունից:
Ուղարկված սպառնալիքների համար քրեական գործ չի հարուցվի, մեծահոգի կգտնվեմ: )
Կհանդիպենք դատարանում և հուսանք Օրդուխանյանը կներկայանա նիստերին»,- գրել է դերասանուհին: