30-ամյա Ռիտա Դակոտոն տհաճ իրավիճակի գերի է դարձել։ Արտիստը մնացել է միջերկրածովյան հանգստավայրում։
Երգչուհին սիրելիի հետ մի քանի օրով Քեմեր է մեկնել՝ հանգստանալու ու աշխատանքին վերադառնալու համար։ Սակայն այժմ Ռիտան չի կարողանում Ռուսաստան մեկնել, ուր ծրագրված են բազմաթիվ համերգներ ու աշխատանքային միջոցառումներ։ Երգչուհին օդանավակայանում կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել։
Դակոտային հարկադրաբար մեկուսացման են ուղարկել հյուրանոցում, ուր տեղավորել են առանձին համարում։ Ռուս արտիստին անվտանգության աշխատակցի են կցել, որը հետեւում է, որ երգչուհին չլքի տարածքի սահմանները։ Աստղը նոր թեստ կարող է հանձնել միայն մեկ շաբաթ անց։ Ֆյոդր Բելոգայը եւս գտնվում է մեկուսացման մեջ, սակայն այլ համարում, թեեւ նրա թեստի արդյունքը բացասական է։
«Ես վախեցած եմ, ես սարսափած եմ ու խուճապի մեջ… Ես չեմ մեկնել իմ թռիչքով, մնացել եմ Թուրքիայում։ Ինձ դուրս չեն թողնում, ես փակված եմ չորս պատի մեջ։ Ինձ վայրկենապես մեկուսացրել են, հրաժարվում են կրկնակի թեստ հանձնել։ Ես օտար երկրում եմ, ես հարգում եմ ուրիշների օրենքները. կրկնակի թեստ կհանձնեմ մեկ շաբաթից»,- ասել է Ռիտան։ Նա նշել է, որ իրավիճակը բարդանում է նրանով, հանգստյան օրեր են, եւ հյուպատոսությունները չեն աշխատում։
«Իմ երեքամյա երեխան տատիկի հետ է, որը պետք է մեկնի։ Եթե ռուսական թեստերը ցույց են տալիս, որ ես առողջ եմ, տեղինները ցույց են տալիս, որ ինձ հարկավոր է մեկուսացրած պահել փոքր սենյակում, ինձ անվտանգության աշխատակցի կցել, որը իմ դռան հետեւում նստած է ռադիոկապով ու ինձ թույլ չի տալիս դուրս հանել գլուխս»,- ասել է Դակոտան։ Ընդ որում, երգչուհին արդեն իսկ հիվանդացել էր կորոնավիրոսով. հիվանդությունն ախտըորոշվել էր օգոստոսի 3-ին։