Ճապոնիայում բնակվող՝ 100 տարեկանից բարձր մարդկանց թիվը հատել է 80 հազարի սահմանը: Այդ են վկայում երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության՝ սեպտեմբերի 15-ին հրապարակված տվյալները:
Նշվում է, որ ներկայում Ճապոնիայում բնակվում է 100 տարեկանից բարձր 80 450 մարդ: Անցյալ տարի այս ցուցանիշն աճել է 9 176-ով: Ուշագրավ է, որ նրանց 88 տոկոսը՝ 70 675-ը կին է: Գերատեսչության տվյալներով՝ երկրի ամենատարեց կինը 117 տարեկան է, բնակվում է Ֆուկուոկայի պրեֆեկտուրայում, իսկ ամենատարեց տղամարդը 110 տարեկան է, բնակվում է Նարայի պրեֆեկտուրայում:
Անցյալ տարի Ճապոնիայում 100 տարեկանից բարձր մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել է 70 հազարի նշագիծը:
Փորձագետների կանխատեսումներով՝ երկրում ընթացիկ ժողովրդագրական խնդիրների շարունակման դեպքում 2053 թվականին Ճապոնիայի բնակչությունը կկրճատվի՝ ներկայիս 127 միլիոնից նվազելով մինչև100 միլիոն, իսկ 2065 թվականին կհասնի 88 միլիոնի։ Նրանց 38 տոկոսը կլինեն 60 տարեկանից բարձր մարդիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: