Մոսկվայում ,  փողոցում, վայրի վարազներ են նկատել։ Տեսանյութը հրապարակվել է «Дикая Москва»-ի թվիթերյան էջում:

«Կոժուխովի փողոցում վայրի խոզուկներ են նկատվել», – ասվում է հրապարակման մեջ:

Մեկնաբանները նշել են, որ կենդանիներն ավելի հաճախ են հայտնվում քաղաքներում ։ Ոմանք ենթադրել են, որ դա կապված է անտառահատումների հետ ։

«Ահա նրանք դուրս են գալիս մարդկանց մեջ ՝ չհասկանալով, որ մարդկանց մոտ գնալը մեծ վտանգ է ։Անտառների փոխարեն՝ ճանապարհներ ․․․ Մեքենաները կարող են ճզմել կենդանիներին», – գրել է օգատերերից մեկը։

Նշվում է, որ  մոսկվացիներին ներկայացվել է, թե ինչ անվտանգության միջոցներ է պետք ձեռնարկել  վայրի վարազների հանդիպելիս: Բնապահպանների խոսքով ՝ վարազները շատ զգուշավոր են և  առանց պատճառի չեն հարձակվում  մարդու վրա ։ Քաղաքացիներին խորհուրդ են տվել ավելորդ ուշադրություն չդարձնել կենդանիների  վրա, ինչպես նաև դանդաղ քայլերով հետ գնալ ։ Բացի դրանից , չի կարելի մեջքով պտտվել վարազներին: Այդ կանոնը վերաբերում է մյուս բոլոր վայրի կենդանիներին ևս։