Դերասան Էդգար Իգիթյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
Դերասանը, որն այս շրջանում նկարահանվում է «Ախթամար» հեռուստասերիալում, Instagram-յան էջում հրապարկված լուսանկարը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Մեր կյանքի պատասխանատվությունը միայն եւ միայն մեզ վրա է եւ միայն սեփական ջանքերի շնորհիվ կարող ենք ստանալ այն, ինչ ուզում ենք»։
Ավելի վաղ դերասանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել կնոջ հետ ու գրառում արել իրենց ամուսնության երկրորդ տարվա առիթով։ «Ես քեզ սիրում եմ վայրկյաններով, րոպեներով, ժամերով, օրերով եւ երկար գիշերներով։ Շաբաթներով ու ամիսներով, տարիներով ու կարծես թե, դարերով: Մենք գտանք իրար միլիոնավոր մարդկանց մեջ ու դարձանք մի ամբողջ սրտի երկու մասեր»,- գրել է Էդգար Իգիթյանը: