Netflix-ի «Cheer» սերիալի աստղ Ջերի Հարիսը ձերբակալվել է 13-ամյա տղային անկեղծ սեռական տեսանյութեր ու լուսանկարներ անելուն դրդելու կասկածանքով, հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականը գրում է, որ հետաքննությունների դաշնային բյուրոն Հարիսով հետաքրքրվել է անչափահաս անձանց հետո սեռական անպատշաճ վարքագծի մեղադրանքներից հետո։ Նրան ձերբակալել են տանը կատարված խուզարկությունից երեք օր անց։
«Հարիսը մեղադրվում է նրանում, որ սոցիալական ցանցերում կապ է հաստատել անչափահաս տղայի հետ եւ բազմաթիվ անգամներ նրան խնդրել իրեն անկեղծ սեռական լուսանկարներ ու տեսանյութեր ուղարկել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ընդ որում, պարբերականը նշում է, որ Հարիսի դեմ հետաքննությունների դաշնային բյուրո բողոք է ստացվել Varsity-ից՝ ընկերություն, որը զբաղվում է չիրլիդինգի ոլորտում սպորտային միջոցառումների կազմակերպմամբ։
Հայտնի է, որ դերասանը նախկին փոխնախագահ եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին օգնել է նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ամռանը Հորիսը Instagram-ում ընտրությունների ընթացքում էլեկտորատի պասիվության մասին հարցազրույց է անցկացրել Բայդենի հետ։