Երգչուհի Աննա Սեդոկովան երկրպագուներին տհաճ պատմություն է հայտնել։ Երգչուհին վերջերս ստիպված է եղել հրաժեշտ տալ Անաստասիա անունով օգնականին, որը լրջորեն տարվել է առցանց խաղատներով։
«Պատմությունն այն մասին է, թե ինչպես իմ օգնական Նաստյան, որն ավելի քան երեք տարի ինձ ավելի մոտ էր, քան քույրը, մարդը, ում ես իմ ընտանիքին էի համարում, մարդը, որը քնել է իմ անկողնում եւ երեք տարի գրկել է իմ երեխաներին, գող դարձավ եւ ընկավ անդունդը, որից ավելի խորը ես չեմ պատկերացնում»,- գրել է երգչուհին։
Սեդոկովայի խոսքով՝ վերջին կես տարվա ընթացքում իր աշխպատակիցը հասցրել է երգչուհու շատ ծանոթներից մեծ չափի գումար վերցնել պարտքով։ Օգնականը վստահեցրել է, որ իրեն գումար է հարկավոր մոր վիրահատության ու հիպոթեքային վարկը վճարելու համար։
«Այսօր ես ապրում եմ բնակարանում, որի համար չեն վճարել ապրիլից։ Որդիս չվճարված մանկապարտեզ է գնում։ Եվ յուրաքանչյուրն, ով ինձ զանգում է, նրան գումար է պարտք տվել եւ սպասում է վերադարձին»,- պատմել է երգչուհին։ Նա խոստովանել է, որ չգիտի ինչ անել իրավիճակի հետ եւ երկրպագուներին խորհուրդ է տվել կյանքը չկործանել ազարտային խաղերով։