ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում շերիֆի պաշտոնի համար Հանրապետական կուսակցության կողմից որպես թեկնածու է առաջադրվել տրանսսեքսուալ կին Արիա Դիմեցոն, ով իրեն անվանում է «սատանայապաշտ անարխիստ», գրում է Daily Mail-ը:

Նախնական ընտրություններում ` Դիմեցոյի օգտին քվեարկել է մոտ 4 հազար մարդ:

Տրանսսեքսուալ կինն իրեն բնորոշում է որպես անարխիստ և Սատանայի եկեղեցու գլխավոր քրմուհի: Նա հարթակ է ստեղծել, որը հանդես է գալիս թմրանյութերի, մարմնավաճառների, անօրինական ներգաղթյալների օրինականացման օգտին:

Նշվում է, որ ընտրություններից մի քանի օր առաջ հանրապետականների հիմնական թեկնածու Էրլ Նելսոնն անսպասելիորեն դուրս է մնացել պայքարից` իր տեղը զիջելով Դիմեցոյին: