Պարզվում է, որ հրթիռի թռիչքը միայն երկրի վրայի դիտողի համար չէ զարմանալի և գեղեցիկ: Այն տիեզերքում գտնվող տիեզերագնացներին նույնպես հիացնում է:

Վերջին վառ օրինակը Կանադացի տիեզերագնաց Կրիս Հեդֆիլդինն է, ով պատահականորեն կարողացել է նկարահանել վերջերս' մարտի 28-ին արձակված Ռուսական Սոյուզ հրթիռի թռիչքը դեպի Միջազգայի Տիեզերական Ուղեծրակայան: Տիեզերական ուղեծրակայանում գտնվող Հեդֆիլդի տեսադաշտում Սոյուզ հրթիռը երևացել է երկրի մակերևույթից բարձրացող պայծառ նարնջագույն լուսավորվածության տեսքով:

Տիեզերական ուղեծրակայանի հերթական անձնակազմը ղեկավարող Հեդֆիլդը Սոյուզ հրթիռի թռիչքը ցուցադրող նկարը թողարկել է Twitter-ի իր էջում: Մասնավորապես նա գրել է. «Հենց նոր տեսա Սոյուզ հրթիռի արձակումը: Հրթիռի կարմիր լույսը սկիզբ առնելով երկրից թեքվեց դեպի մեզ' շարժվելով մեր հետքով: Անկրկնելի տեսարան էր»: Ավելի ուշ' երեկոյան, Սոյուզի տեղ հասնելուն պես, անմիջապես նա տեղադրեց այդ լուսանկարը Twitter-յան իր էջում:

Սովորաբար տիեզերական ուղեծրակայանում գտնվողները հնարավորություն չեն ունենում տեսնելու «իրենց նոր տիեզերագնացների անձնակազմը», երբ վերջիններս սկսում են իրենց ուղևորությունը դեպի ուղեծիր, սակայն նախորդ շաբաթ տեղի ունեցած թռիչքը բացառություն էր:

Տիեզերական ուղեծրակայանը երեք տիեզերագնացների' ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Կրիս Կասիդիին և ռուսներ Ալեքսանդր Միսուրկինին ու Պավել Վինոգրադովին տեղափոխող Սոյուզ հրթիռի նախատեսված 6-ժամյա «էքսպրես» թռիչքի տեղանքի' Բայկոնուրի (Ղազախստան) վրայով անցել էր հրթիռի արձակումից րոպեներ առաջ: Մինչ այդ, տիեզերագնացները ստիպված էին լինում 2 օր ծախսել այդ «ձանձրալի» կապսուլում մինչ տիեզերական լաբորատորիային (ուղեծրակայանին) միակցմանը:

Մինչ այդ թռիչքը Ռուսաստանը արագ' մեկօրյա թռիչքներով երբեք տիեզերագնացների անձնկազմ դուրս չէր բերել ուղեծրակայան, սակայն մարտի 28-ի թռիչքն առանձնացավ նաև այդ բացառությամբ: