Գո ազգանվամբ չինացին ոստրեի սոուսի տարայից հանել է սատկած չղջիկ: Այս մասին հաղորդում է Daily Star-ը: Մինչ այդ նրա ընտանիքը համեմունքը մի քանի ամիս օգտագործել է: Տհաճ գտածոն հայտնաբերվել է այն ժամանակ, երբ մթերքն այլևս անհնար էր հանել տարայից:
Գոն նետել է սատկած կենդանուն և իր պահանջներով գնացել խոտան ապրանքը վաճառողի մոտ: Չինացին վստահ է՝ կենդանին չէր կարող հայտնվել տարայի մեջ իր տանը: Ընտանիքի բոլոր անդամները սոուսն օգտագործելուց հետո տարան մանրակրկիտ փակել են կափարիչով:
Մթերք արտադրողը հերքում է իր մեղքը: Նա վստահ է, որ արտադրությունը մանրէազերծ է, և օտար մարմիններ չէին կարող գործարանում հայտնվել սոուսի մեջ: Որպես փոխհատուցում ապրանքանիշի տերը պատրաստ է Գո ընտանիքին տրամադրել ևս երկու տարա նույն սոուսից:
Տուժած չինացին հրաժարվել է նման շռայլ առաջարկից: Նրա խոսքով՝ սարսափելի գտածոյից հետո նա չի կարող ուտել ևս մի քանի օր: Այժմ Գո ընտանիքը պատրաստվում է պատվիրել սոուսների արտադրության մանրէազերծման անկախ փորձաքննություն: