Տղամարդիկ իրավունք ունեն հոգ տանել ձեռքերի եւ եղունգների մասին, մասնավորապես, կանանց հետ հավասար: Բայց մեր ժամանակներում նրանք շատ են առաջ գնացել, եւ այժմ ոչ միայն խնամում, այլեւ ներկում են եղունգները։ Տղամարդ աստղերից ովքեր եւ ինչու են սիրում ներկել եղունգները։
Արքայազն Հարի
Արքայազն Հարին, ով մինչ Մեգան Մարքլի հետ ամուսնանալը սիրում էր «չարաճճիություններ անել», 2009 թվականի մարտին նկատվել էր վառ վարդագույն եղունգներով, երբ նա դուրս էր գալիս լոնդոնյան ակումբներից մեկից։
Այսօր Սասեքսի դուքսն իրեն նման արարքների թույլ չի տալիս. ըստ երևույթին, ընտանեկան կյանքն իր վրա դրական ազդեցություն է թողնում։
Բրեդ Փիթ
Բրեդ Փիթը խնամքով հետեւում է ձեռքերին, նա պարբերաբար դիմում է մատնահարդարի ծառայություններին եւ նույնիսկ լուսանկարներում երեւում է, որ իր եղունգները խնամքով կտրված են եւ խնամված։ Ոչ մի զարմանալի եւ առավել եւս դատապարտելի բան դերասանի երկրպագուները չեն տեսնում դրանում։ Բացառություն է դարձել միայն 2015 թվականի հունվարը, երբ Կալիֆոռնիայում International Film Festival Gala Awards-ի ժամանակ Փիթը բեմ է դուրս եկել վառ երանգի եղունգներով։
Սիլ
Հեյդի Քլումի նախկին ամուսինը՝ երգիչ Սիլը, եղունգները սկսել է ներկել ամուսնալուծությունից հետո։ Երկրպագուները վառ դեղին մանիկյուրով նրան տեսնելուց հետո բաժանվեցին՝ փորձելով բացատրել նրա արարքի պատճառը։
Ոմանք կարծում էին, որ այդ կերպ երգիչը ցանկանում էր ուշադրություն գրավել իր ձեռքերի վրա եւ ցույց տալ, որ նրա մատին այլեւս մատանի չկա, ինչը նշանակում է, որ նրանք վերջնականապես բաժանվել են: Մյուսները վստահեցնում էին, որ կնոջ հետ բաժանելուց հետո Սիլը դեպրեսիայի մեջ է ընկել եւ փորձում է շրջապատի ուշադրությունը հրավիրել իր հոգեկան տառապանքների վրա։ Ինչ վերաբերում է երգչին, ապա նա իր դեղին լաքը ոչ մի կերպ չի մեկնաբանել, սակայն եղունգները ներկելուց նույնպես չի հրաժարվել։ Այժմ նա նախընտրում է սեւ գույնը: