Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան ներմուծել է նոր չափորոշիչներ, որոնք պետք է պահպանեն «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգին հավակնող ֆիլմերի հեղինակները: Այս մասին ասվում է ակադեմիայի կայքում:
Նոր կանոնները սահմանվել են ռասայական, էթնիկական, սեքսուալ և այլ փոքրամասնությունների, ինչպես նաև կանանց հալածանքների դեմ պայքարելու նպատակով:
Այժմ կան 4 չափորոշիչներ, որոնցից առնվազն երկուսին պետք է հետևեն, որպեսզի ֆիլմը կարողանա հավակնել տարվա լավագույն ֆիլմի կոչմանը: Այսպես. դերասաններից նվազագույնը մեկը, որը խաղում է առաջին կամ երկրորդ պլանի դեր, պետք է լինի ռասայական կամ էթնիկական փոքրամասնության ներկայացուցիչ: Հակառակ դեպքում մնացած ամբողջ դերասանական խմբի առնվազն 30%-ը պետք է լինեն կանայք, ռասայական, էթնիկական, սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչներ կամ սահմանափակ հնարավորություններով մարդիկ:
Նմանատիպ պահանջներ են գործում նաև ֆիլմի ստեղծման մեջ ներգրավված ստեղծագործական և տեխնիկական անձնակազմի նկատմամբ: Նոր կանոնները տարածվում են նաև մարկետոլոգների, հասարակության հետ կապերի հարցերով մասնագետների և կինովարձույթում աշխատողների նկատմամբ:
Վերջին չափորոշիչն է վերը նշված խմբերից պրակտիկանտների և ստաժյորների պարտադիր ներգրավումը աշխատանքին:
Ֆիլմերի համար նոր կանոնները կսկսեն գործել այն ֆիլմերի համար, որոնք 2024 թվականին կառաջադրվեն «Օսկարի»: