Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում ամրագոտի չկապած վարորդ կինը տուգանքից խուսափելու համար կերել է արձանագրությունը:
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Դոնեցկի շրջանի պարեկային ոստիկանության ֆեյսբուքյան էջում:
«Պատասխանատվությունից խուսափելու համար վարորդը որոշեց ... ուտել արձանագրությունը», - ասված է գրառման մեջ:
Տեսանյութւոմ լսվում է, թե ինչպես տեսուչն ասում կնոջը` «Բարի ախորժակ»:
Այժմ 51 գրիվնա տուգանքը կինը կստանա փոստով: