Ուֆայից ֆոտոմոդել Գալինա Ֆյոդորովան մահացել է Իտալիայում՝ Սարդինիա կղզու մոտակայքում։ Այդ մասին Instagram-յան էջում հայտնել է նրա մայրը։ Կնոջ խոսքով՝ նավակը, որում գտնվել է դուստրը, շրջվել է հզոր ալիքի պատճառով։

«Նրանք գնացել են լճում լողալու՝ վարձելով ռետինե նավակ։ Գալինան որոշել է լողալ, մա շատ լավ էր լողում, նետվել է ջուրը, նրան ու նավակը հանկարծակի ծածկել է ալիքը։ Նրա ընկերը փորձել է գտնել, սակայն չի կարողացել, մարմինը հայտնաբերել են մեկ ժամ անց, այդ ժամանակ նա արդեն մահացած է եղել»,- ողբերգության իրեն հայտնի վարկածը ներկայացրել է կինը։

В Италии погибла модель Галина Федорова из Уфы

Վերջին տարիներին նա աշխատել է ու բնակարան վարձակալել Փարիզում։ Նա սեպտեմբերին մեկնել է հանգստի Իտալիայում։