Սերֆինգի տեսախցիկները նկարահանել են այն պահը, երբ Գոլդ-Քոստ լողափում մեծ սպիտակ շնաձուկը մարդ է սպանել։ 1958 թ-ից ի վեր սա այդ տեղանքում շնաձկան հարձակման առաջին դեպքն է։
     Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել Գրինմաունթ լողափի մյուս սերֆինգիստներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Շնաձուկը կծել է 46-ամյա տղամարդու ոտքը:
     Տեսախցիկի կադրերը ցույց են տալիս տղամարդուն, ով ջրի մեջ նստած է հերթի վերջում, երբ շնաձուկը բռնում է նրան և քարշ տալիս ջրի տակ: Մնացած սերֆինգիստներն այդ պահին չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Այնուհետև տեսնում են ջրի վրա, դեմքով դեպի ներքև պառկած մարդուն և նրան դուրս բերում ափ։
     Շնաձուկը կծել է ազդրից մինչև ծունկը, իսկ գիշատչի ատամը մնացել է սերֆինգիստի տախտակի վրա։
     Գրինմաունթ լողափը, որը գտնվում Է Քվինսլենդի և Նոր Հվ․ Ուելսի սահմանից ոչ հեռու, ունի շնաձկների դեմ պայքարի սարքավորումներ, այդ թվում՝ արգելափակող ցանցեր:
     Դեռ հայտնի չէ, թե ինչպես է շնաձուկը խուսափել ցանցերից՝ լողափ հասնելու համար։

 
Ավստրալիայում մեծ սպիտակ շնաձուկն սպանել է սերֆինգիստին