Ամերիկացիները ցուցադրել են երկնքի ամբողջ «ներկապնակը» անտառային հրդեհների ժամանակ: Երկինքը կարմիր երանգ է ստացել անտառային հրդեհների հետևանքով:

Կադրերը նկարահանել են այրվող Կալիֆոռնիայի սահմանակից քաղաքներից մեկում: Երկինքն այնտեղ արնանման երանգ է ստացել:

Նման երանգը խոշորամասշտաբ ծխի և արևի շողերի միաձուլման հետևանք է: Նույն թաղամասում ժամեր առաջ, մինչ մայրամուտը, երկինքը նարնջագույն երանգ է ունեցել։

Անտառային հրդեհները արդեն հասցրել են վնասել տասնյակ տներ, հազարավոր մարդիկ տարհանվել են:

ԱՄՆ-ն այժմ պայքարում է բնության երկու տարբեր տարերքների դեմ ։Երկրի կենտրոնական մասում ձյուն է տեղացել։ Հարավային  Դակոդայում, Վայոմինգում և Կոլորադոյում ձնաբուք է։