«Универ» եւ «СашаТаня» սերիալների աստղ Արարատ Քեշյանը ճանապարհային երթեեւկության կանոնների լուրջ խախտման պատճառով  կարող է զրկվել վարորդական իրավունքից։ Միջադեպը տեղի է ունեցել հունիսին։ 41-ամյա դերասանին կանգնեցրել են Մոսկվայի հյուսիսում, երբ նա սլացել է Լենինգրադյան խճուղիով։

Տեսուչներն արտասահմանյան մակնիշի մեքենան կանգնեցրել են՝ հայտարարելով, որ դերասանն իբրեւ հարող փոփոցներից մեկում դուրս է եկել հահդիպակաց գոտի։ Սակայն բացի բառերի՝ այլ ապացույցներ՝ օրինակ տեսագրություն, չի եղել։ Ավելին, ճանապարհային ոստիկանները սկսել են խճճվել՝ պատմելով, թե որ փողոցում է դա տեղի ունեցել։ Քեշյանը ստիպված է եղել հաղորդմամբ դիմել ոստիկանություն. այս պահին ստուգում է ընթանում։ Ինչ վերաբերում է վարորդական իրավունքին, Քեշյանի խոսքով՝ այն իրենից ոչ ոք չի վերցրել։

Звезда «Универа» Арарат Кещян дебютирует как режиссер с проектом «Прошу  прощения» - Вокруг ТВ.

 

Նշվում է, որ Քեշյանը փորձել է ստեղծված իրավիճակը լուծել տեղում, սակայն դա նրան չի հաջողվել։ «Նա ակտիվորեն փորձել է ապացուցել իր կարգեւոր կարգավիճակը եւ իհարկե, զուր»,- ինսայդերի խոսքերը մեջբերել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։