Նյարդաբանական կենտրոնի բժիշկ Պյոտր Տրուխանովը Звезда հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ պատմել է մարդու ուղեղի մեջ միկրոչիպեր տեղադրելու վտանգի մասին:

«Զանգվածային օգտագործման դեպքում կարող են բարդություններ առաջանալ», – ասել է Տրուխանովը:

Այնուամենայնիվ, նյարդաբանը կարծում է, որ ոչ մի վատ բան չկա, եթե սարքն օգտագործվում է բուժական նպատակներով:

«Մարդիկ հակված են խուճապի մատնելու, բայց գիտնականները հասարակության համար առաջընթաց են բերում», – ասել է բժիշկը:

Նա շեշտել է, որ այդ տեխնոլոգիան «դրական» է և կօգնի ախտորոշել և բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կաթվածը, Ալցհեյմերի հիվանդությունը և տկարամտությունը: