Ավստրալիայի  հյուսիսային հատվածում հսկայական կոկորդիլոս են բռնել, որը  մեծ մեքենայի չափերի է հասնում ։

«Զբոսաշրջիկները քայլում էին գետի երկայնքով , այն ուղղությամբ,որտեղ կոկորդիլոսն էր ,- պատմել է պրոֆեսիոնալ որսորդ  Ջոն Բուրքը,- Ես հաստատ չէի ցանկանա նրան բախվել  ձկնորսության ընթացքում»։

Սողունի երկարությունը 4,4 մետր է, իսկ քաշը՝ մոտ 350 կիլոգրամ ։ Ձկնորսները  նշել են, որ սա այս տարվա ընթացքում  ամենամեծ  կոկորդիլոսն է, որ  հանդիպել է Ավստրալիայի հյուսիսում։Քեթրին գետում մինչ այս որսացել են  կոկորդիլոսներ, որոնց միջին երկարությունը եղել է 3,6 մետր։

Կոկորդիլոսին հանձնել են կոկորդիլոսաբուծարան: Հսկայական կենդանու  այս տեսակն  համարվում է ամենամեծ գիշատիչներից մեկն աշխարհում։ Արու կոկորդիլոսների չափերը կարող են հասնել մինչև 7 մետրի և կշռել շուրջ 2 տոննա։

Դրանք հանդիպում են Հնդկաստանի արևելյան ափերին, Հարավարևելյան Ասիայի շատ երկրներում, Պապուա Նոր Գվինեայում և Ավստրալիայի հյուսիսում: