Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ռաֆայել Երանոսյանը հերիք չի, որ չի արտագաղթում, մի հատ էլ, երբ իմացավ, որ Ինֆեկցիոնում վերանորոգման աշխատանքներ են, զանգեց, ասեց՝ Ա՛շ ջան, «նշանդրեքիս» փողից 5000 դոլար ուզում եմ փոխանցեմ Ինֆեկցիոնին, մի քանի հիվանդասենյակ էլ այդ գումարով վերանորոգեք, տեսնում եմ՝ շատ բան է արվում, մի բանով էլ մենք օգնենք:
Ու սա միակ դեպքը չի, դրանից առաջ էլ ներքնակներ էր նվիրել Նորքի Տուն-Ինտերնատին տարեցների համար:
Այ տենց տղա ա մեր Ռաֆոն»։