Ռուսաստանաբնակ հայազգի մոդել Գայանե Բաղդասարյանի ամուսինը Range Rover Velar մակնիշի ավտոմեքենա է նվիրել կնոջը:

Հայտնի հայուհին շտապել է ուրախալի լուրով կիսվել երկրպագուների հետ` Ինստագրամի իր էջում հրապարակելով ավտոմեքենայի լուսանկարները:

Գայանեն հրապարակմանը կից նաև սեր է խոստովանել ամուսնուն:

«Այսօր, սիրելիս, մեր ծանոթության 7-ամյակն է և1 տարին, ինչ մենք ամուսնացած ենք: Սիրում եմ քեզ»,- գրել է Գայանեն: