Չինաստանի արեւելքում գտնվող Ցզյանսու նահանգի բնակիչը գրեթե ամբողջ կյանքը տառապել է հիվանդությունից: Սակայն ամեն անգամ, երբ նա այցելել է բժիշկներին, վերջիններս ասել են, որ որևէ խնդիր չկա: 17 տարի անց պարզվել է, որ նրանք սխալվել են:
Չեն անունով 23-ամյա չինացի տղան վեց տարեկանից տառապել է վերջույթների կանոնավոր թմրածությունից, սրտխառնոցից և գլխի ցավերից: Ի սկզբանե բոլորը վստահ են եղել, որ մեղավոր են գեները, քանի որ նրա ծնողները նույնպես վերջույթների շարժունակության հետ կապված խնդիրներ ունեն:
17-ամյա տղան դիմել է մասնագետներին և հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա ուղեղում երկար մակաբույժ է ապրում, որն էլ առաջացրել է հազվագյուտ Mansoni սպարգանոզ հիվանդությունը: Մակաբուծը «սնվել» է տղայի ուղեղով, որն էլ ազդել է չինացու շարժունակության և ինտելեկտի վրա:
2020 թվականի ամռանը տղան վիրահատվել է: Վիրահատության կատարման ժամանակ որդի երկարությունը հասել էր 12 սանտիմետրի:
Unilad-ը նշում է, որ դժվար է պարզել, թե ինչպես է մակաբուժը հայտնվել տղայի գլխում: