Թայվանում հսկա օդապարուկը երեխային օդ է բարձրացրել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել օդապարուկների փառատոնի ժամանակ: Նշվում է, որ երեխան խճճվել է թելերի մեջ և արդյունքում, երբ քամին փչել է, օդապարուկը օդ է բարձրացել և երեխային տարել իր հետ:

Փառատոնի հյուրերին հաջողվել է բռնել փոքրիկին և նրան անվնաս իջեցնել գետնին: