Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, պաշտոնապես դարձավ «Ռոմայի» ֆուտբոլիստ, հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնությամբ, գործող պայմանագիրը երկկողմանի խզվել է և Մխիթարյանը հիմնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ։