Վերջերս Գարիկ Մարտիրոսյանի հետեւորդներից մեկը Instagram-ում դժգոհել է, որ շոումենը դադարել է լավագույն կատակների մրցույթներ անցկացնել եւ վճարել դրա համար: «Մինչեւ հիմա չեմ կարողանում ոտքի կանգնել այն բանից հետո, երբ Մարտիրոսյանը դադարել է կատակների համար 100 եվրո տալ»,-գրել է Kirill Yasenok-ը: Մարտիրոսյանն ի պատասխան կատակել է, որ նույնիսկ «իրեն մի պահ մեղավոր է զգացել»։
Բայց, ըստ երեւույթին, ոչ մի պահ, քանի որ որոշել է վերսկսել այդ ձեւաչափը։ Մատիրոսյանն այն անվանում է «Ինստաբաթլ»։ Նա տեսաուղերձ է նկարահանել հետեւորդների համար՝ առաջարկելով նրանց մտածել պարգեւի չափի մասին։ «Ինչպիսի՞ն պետք է լինի մրցանակային ֆոնդը շաբաթվա լավագույն կատակի համար»։
Հետեւորդները, սակայն, կարծում են, որ պարտադիր չէ գումար լինի։ Շատերը որպես տարբերակ առաջարկել են «Comedy club-ի առաջին շարքերում գտնվող երկու տոմս» կամ Գարիկ Մարտիրոսյանի հետ ռեստորան այցելություն։ «Ռեստորանում ձեզ հետ մեկ ժամով հանդիպումը, Ձեր հաշվին անգնահատելի է», - գրել է հետեւորդը: «Գաղափարը լավն է ։ Միայն հաղթողին եկեք ընտրեն հետեւորդները՝ լայքերի միջոցով», - առաջարկել է vaspur օգտատերը։
Կային նաեւ մարդիկ, որոնք կարծում են, որ նախկին 100 եվրոն միանգամայն բավարար է։ Ինչեւէ, Մարտիրոսյանը դեռ սպասում է առաջարկների եւ կախված դրանից, թե որից շատ կլինեն, հավանաբար, կորոշի հաղթողի մրցանակը։