Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը խախտել է կարանտինը և վերջին հինգ ամիսների ընթացքում առաջին անգամ հանդիպել է իր թոռան՝ արքայազն Ուիլյամի ընտանիքի հետ: Գահաժառանգը, նրա կինը՝ Քեյթը, և երեք երեխաները հանգստյան օրերին ժամանել են Շոտլանդիայի Բալմորալ կալվածք: Հենց այստեղ են մեկուսացել Եղիսաբեթ II-ը և նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը: 50.000 ակր մակերեսով կալվածքում Եղիսաբեթ II-ը կարողացել է շփվել ծոռների հետ՝ չխախտելով սոցիալական հեռավորությունը:

 

Ակնկալվում է, որ արքայական զույգը Շոտլանդիայում կմնա մինչև հոկտեմբերի սկիզբը: Երբեմն նրանց կայցելեն հարազատները:

Չնայած այն հանգամանքին, որ Եղիսաբեթ II-ն ի վիճակի չէր անձամբ կատարել բազմաթիվ պարտավորություններ, նա մասնակցել է տեսազանգերի և շաբաթը մեկ հեռախոսազրույց է վարել վարչապետի հետ: