Հնդկաստանի բարձրագույն կրթության Մանիպալի ակադեմիայի եւ Կենսատեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոնի գիտնականները պարզել են, որ վիտամին B12-ը կարող Է արգելափակել կորոնավիրուսի բազմացումը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է IUBMB Life հանդեսում:

Մասնագետներն անցկացրել են համակարգչային մոդելավորում՝ նպատակ ունենալով հայտնաբերել, թե բնամթերքների եւ դեղամիջոցների որ մոլեկուլները կարող են ճնշել nsp12-ին, որը պարունակվում Է SARS-Cov-2-ի գենոմի մեջ եւ պատասխանատու Է վիրուսի բազմացման համար: Պարզվել Է, որ B12-ի թողարկման հատուկ ձեւը՝ մետիլկոբալամինը, կարող Է ճնշել վիրուսային բջիջների ռեպլիկացիան:

«Այդ նյութը կարող Է որպես կանխարգելիչ միջոց նշանակվել այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են բուժանձնակազմը, տարեցները, կամ ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդիկ՝ վարակման հավանականությունը նվազեցնելու եւ հիվանդանոցում անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար»,-ասվում Է հայտարարության մեջ: Այդուհանդերձ, գիտնականները նշում են, որ այն բանի համար, որպեսզի փոփոխություն մտցվի COVID-19-ով հիվանդների բուժման արձանագրությունների մեջ, անհրաժեշտ Է մի շարք լրացուցիչ հետազոտություններ անցկացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: