45-ամյա Եվա Լոնգորիան մայր է դարձել երկու տարի առաջ։ Հղիության ընթացքում դերասանուհին մեծապես ավելացրել է քաշը եւ անմիջապես չի վերադարձրել նախկին կառուցվածքին: Սակայն հիմա կարող է պարծենալ սլացիկ ու ձգված կազմվածքով։
Այս ամբողջ ընթացքում Լոնգորիան հավատարիմ է եղել ճիշտ սննդակարգին եւ ակտիվորեն զբաղվել է սպորտով, հատկապես յոգայով:
Իր միկրոբլոգում Եվան հրապարակել է լուսանկար, որտեղ նա լողազգեստով կերպարանք է ընդունել ժայռոտ լողափին՝ հերթական անգամ ցուցադրելով մարզադահլիճում իր աշխատանքի արդյունքը:
«Լողազգեստով լավագույն լուսանկարը, որը ես երբեւէ տեսել եմ», «Որքան գեղեցիկ է», «Ուզում տպել եւ ոգեշնչման համար կախել պատին», - մեկնաբանություններում հիացել են Լոնգորիայի երկրպագուները։